Թրամփի ադմինիստրացիան անելու է ամեն ինչ, որպեսզի պատըերազմը Ուկրաինայում դադարեցվի։ Այլ հարց է, որ դա անելը հեշտ չի լինելու։ Այս մասին Civic.am-ի եթերում ասաց քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը։
Իսկ Հարավային Կովկասը, ըստ նրա շարունակելու է հետաքրքրություն ներկայացնել ԱՄՆ-ի
համար։ «Դա այն հանգույցն է, որով անցնում են տարատեսակ կոմունիկացիաներ, որոնք արդեն
գոյություն ունեն և պլանավորվում են կառուցել՝ այդ թվում միջին միջանցքը», - ասաց Ստեփանյանը։
Նա հիշեցրեց նաև 2018 թվականին Ջոն Բոլթոնի այցը
Հայաստան և նշեց, որ այցը վերաբերում էր Իրանին իզոլացնելուն և Հայաստանին ուղղված
առաջարկներին։ Այդ առաջարկները, ըստ էության, ՀՀ-ի կողմից չեն ընդունվել ժամանակին։
«Սակայն կարևորն այն է, որ Թրամփի համար Հայաստանը եղել է կարևոր, և ինչու չի կարող
լինել հետաքրքիր այսօր․ ամեն ինչ մեզանից է կախված», - ասաց Ստեփանյանը։
Քաղաքագետը նկատեց, որ Թրամփի օրոք Իրանի վրա ճնշումն ավելանալու է, պատերազմի
հավանականությունն աճելու է, Իսրայելն իրեն ավելի սանձարձակ է պահելու։
Ստեփանյանի կարծիքով՝ ԱՄՆ-ի կողմից ամենամեծ վտանգը ՀՀ-ի համար կլինի այն, եթե
Միացյալ Նահանգները մեզ ընտրության առաջ կանգնեցնի՝ ու՞մ հետ ենք մենք՝ իրե՞նց, թե՞
Իրանի, կամ ՌԴ-ի կամ աշխարհաքաղաքական մեկ այլ դերակատարի, որի հետ մենք անհավասար
դիրքերում կլինենք։
Մանրամասն՝ տեսանյութում
Վովա Հակոբյան